Բաժիններ՝

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալեց Վայնշտեյնին. CNN

ԱՄՆ-ի իշխանությունները մայիսի 25-ին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալքը՝ վկայակոչելով մի աղբյուր:

2017 թվականի հոկտեմբերին The New York Times թերթը լրագրողական հետաքննության արդյունքներով հրապարակել էր հոդված, որտեղ ասված է, որ Վայնշտեյնը մոտավորապես 30 տարվա ընթացքում սեռական ոտնձգություններ է կատարել այն ընկերությունների աշխատակցուհիների նկատմամբ, որոնցում աշխատել է:

Այդ ժամանակվանից ի վեր նրա հասցեին մեղադրանքներով հանդես են եկել 80-ից ավելի կանայք, այդ թվում դերասանուհիներ Անջելինիա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն եւ Սալմա Հայեքը: Մի քանի կանայք Վայնշտեյնին հրապարակավ մեղադրել են բռնաբարության մեջ:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031