Բաժիններ՝

Լոնդոնում կանայք ներքնազգեստով փողոց են դուրս եկել՝ ցուցադրելու իրենց մարմնի անկատարությունը

Մի խումբ կանայք ներքնազգեստով դուրս են եկել Լոնդոնի կենտրոնական շրջանի փողոցներ՝ իրենց մարմնի անկատարությունը ցուցադրելով բոդիպոզիտիվ արշավի շրջանակներում: Ակցիային, որը կազմակերպվել էր գրող Նատաշա Դեւոնի եւ կնոջ մարմնի գեղեցկության Portrait Positive ցուցահանդեսի համահիմնադիր Ստեֆան Բելի կողմից, մասնակցել են բլոգերներ, բրիտական հեռուստատեսության աստղեր եւ ակտիվիստուհիներ:

Նրանց նպատակն էր՝ կանանց ապացուցել, որ նրանք իրենց պետք է վստահ զգան անկախ իրենց մեծությունից ու քաշից: Ֆլեշմոբի մասնակիցները պլակատներ էին պարզել այդ թեմային վերաբերող կարգախոսներով:

«Բոդիպոզիտիվի շարժման նպատակը հաճախ սխալ է մեկնաբանվում: Մարդիկ կարծում են, որ մենք բոլորին կոչ ենք անում գեր լինել, բայց դա այդպես չէ: Մենք պարզապես ցանկանում ենք վերացնել իդեալական մարմնի մասին կարծրատիպերը, որպեսզի մարմնի տարբեր կազմվածքներ ունեցող մարդիկ վերջապես իրենց թույլ տան բավականություն ստանալ իրենց մարմնից»,-բացատրել է Նատաշա Դեւոնը, որը չի վարանել ցուցադրելու 30-սանտիմետրանոց հետվիրահատական սպին իր որովայնի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031