Բաժիններ՝

Բրիտանացին իր այգում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների բունկեր է հայտնաբերել

Մեծ Բրիտանիայի Միդլսբրո քաղաքի բնակիչ Քրիս Սքոթն իր այգում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բունկեր է հայտնաբերել: Այս մասին հայտնել է Evening Gazette-ը:

Տղամարդն այգում աշխատելիս հին դրենաժային կափարիչ է հայտնաբերել: Շինարարի հետ նա բացել է այն եւ գտել բետոնե ռմբապաստարան՝ երկու սենյակներով եւ վթարային ելքով:

«Այնտեղ կային բազմաթիվ էլեկտրական սարքեր եւ տարբեր անիջատիչներ: Սենյակներից մեկում մեծ սեղան էր դրված՝ ծածկված փառով, դրա դարակներում անշուշտ այն ժամանակներից ինչ-որ բան է մնացել»,- պատմել է Սքոթը: Նրա խոսքով՝ ապաստարանը նախատեսված է եղել հարյուր մարդու համար:

«Հարեւաններն ինչ-որ բան էին ասում, որ մերձակայքում բունկեր կա, բայց ես ինչ-որ նշանակություն չէի տալիս նրանց խոսքին»,- հավելել է բրիտանացին: Նա պլանավորում է վերակառուցել բունկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031