
«Կարևոր հանգրվանի ենք հասել». ԱԳ նախարար

Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ներկայում կարևորագույն քայլը համաձայնագրի դրույթների իրականացումն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գրանցել ենք բավականին մեծ առաջընթաց, կարևոր հանգրվանի ենք հասել: Եվ մեր ներկայիս կարևորությունը Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթների իրականացումն է: Հունիսի 1-ից անցնում ենք դրա կիրառմանը»,-ասաց նախարարը:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ապահովել այդ պայմանագրի մաքսիմալ կիրառական արտահայտությունը: