ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիան փլուզման եզրին է կանգնած, քանի որ Ժնևյան համաձայնագրի ընդունումից երեք տարի ի վեր միջազգային հանրությունը այդպես էլ չի կարողանում կարգավորել այդ երկրում ընթացող զինված հակամարտությունը:
«Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները», – այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով երկու պետությունների առաջնորդների այսօրվա հեռախոսազրույցը:
Հայտնի ռուս երաժիշտ, երգիչ, «Մաշինա վրեմենի» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը դիմել է կանադական իշխանություններին` իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:
Հունաստանը պարտքի վերակազմավորման հետ կապված նոր առաջարկ է արել միջազգային վարկատուներին: Այս մասին հայտնել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գրասենյակից, տեղեկացնում է Reuters-ը:
Բելառուսի խորհրդարանը երկրի նախագահի արտահերթ ընտրությունների օր է նշանակել 2015թ. հոկտեմբերի 11-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 239-րդ տարեդարձի առթիվ:
Հնդկաստանի Բիխար նահանգի Նիրպուր գյուղում զայրացած ամբոխը մահացու ծեծի է ենթարկել տեղի դպրոցի տնօրենին այն բանից հետո, երբ ջրատարի ափին հայտնաբերվել են դպրոցի երկու աշակերտների մարմինները:
Ֆրանսիայի հարավի 50-ամյա բնակչուհի Պատրիցիա Դագորնին մեղադրում են մի շարք թունավորումների մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի կարող հաստատել թուրք-սիրիական ու հորդանանա-սիրիական սահմանին անվտանգության գոտու ստեղծման մասին տեղեկությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինդոնեզիայում ռազմական Hercules C-130 ինքնաթիռի անկման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Այս մասին ինչպես գրում է The New York Times-ը, հայտարարել է երկրի երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ագուս Սուպրիյատնան:
Այսօր Ինդոնեզիայի Սումատրա կղզում հյուրանոցի ու բնակելի տների վրա ընկած ամերիկյան արտադրության ռազմատրանսպորտային Hercules C-130 ինքնաթիռում եղել է 113 մարդ, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել, հայտարարել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ագուս Սուպրիյատնան:
Անգլիական Օլդերշոտ քաղաքի Դորջե Շուգդեն բուդդայական աստվածության մի քանի հարյուր հետևորդ երեկ բողոքի ցույց են կազմակերպել տիբեթյան բուդդիստների հոգևոր առաջնորդ դալայ-լամայի այցի դեմ:
Տոկիոյից Օսակա ուղևորվող արագընթաց գնացքի ուղևորներից մեկն ինքնահրկիզվել է ու ստացած այրվածքներից մահացել: Մահացել է նաև կրակից տուժած ևս մեկ ուղևոր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դանիայի նոր կառավարությունը պատրաստվում է ուժեղացնել անցագրային հսկողությունը ԵՄ երկրների հետ՝ համաձայն Շենգենյան համաձայնագրի պայմանների:
«Ինչի՞ վրա է հենվում վրացական պետությունը: Մեր հավատի ու ընտանիքի ինստիտուտի, որի վրա պետք է հենվի ժամանակակից, ուժեղ Վրաստանը: Ընտանիքն անվանում են երկրորդ տաճար, ու ես հավատում եմ, որ հենց ընտանիքն է ամեն բարիքի գրավականը: Այդ պատճառով էլ ես՝ որպես վարչապետ ու քաղաքացի, կանեմ ամեն ինչ, որ Սահմանադրությունում լինի գրություն այն մասին, որ ամուսնությունը, ընտանիքը կնոջնու տղամարդու միասնություն է»:
Անկարան պատրաստ է Աթենքին ցուցաբերել ցանկացած աջակցություն Հունաստանի տնտեսությունը վերականգնելու համար:
Աթենքն այսօր Արժույթի միջազգային հիմնադրամին չի վճարի վարկի տրանշը, հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, հայտնում է AP-ն:
Bild-ի տվյալով՝ գերմանական Germanwings ընկերությանը պատկանող աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լյուբիցին հուղարկավորել են հունիսի 27-ին Մոնտաբաուր քաղաքում:
«Հայտնի է, որ նախագահն իր էությամբ շախմատիստ է և շատ խելացի շախմատիստ: Նրա գրեթե բոլոր գործողությունները մինչ այսօր եղել են հեռահար հաշվարկներով զգուշավոր գործչի քայլեր: Այժմ էլ հաշվարկը կայանում է նրանում, որպեսզի աննշան կորուստներով խաղավարտը սեփական կողմին հանձնվի»:
Թուրքական բանակը տանկեր ու զրահամեքենաներ է կենտրոնացնում Գազիանթեփ նահանգում՝ Կարկամիշ ու Քիլիսի բնակավայրերում՝ Սիրիայի Ջերաբլուս քաղաքի սահմանին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Կանադայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները:
ԴԱԻՇ իսլամական խմբավորման անդամները առաջին անգամ կնոջ են գլխատել, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով իրավապաշտպաններին:
Բրյուսելում հունիսի 27-ի գիշերը սպանվել է 25-ամյա ուսանող՝ Գրիգոր անունով (ազգանունը նշված չէ)։
Ինդոնեզիայում ամերիկյան արտադրության ռազմատրանսպորտային Hercules C-130 ինքնաթիռն ընկել է Սումատրա կղզու Մեդան քաղաքի հյուրանոցի ու բնակելի թաղամասի վրա, նվազագույնը 30 մարդ զոհվել է, հայտնում է Reuters-ը:
Ավարտվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոյի նկատմամբ գործի հետաքննությունը, ով մեղադրվում է պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության կազմակերպման մեջ:
Ըստ ՄԱԿ-ի տեղեկությունների՝ Ուկրաինայում զինված կոնֆլիկտի զոհերի թիվը 6500 է, ևս 16 հազար մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
2014 թվականին աշխարհում իրականացվել է 13463 ահաբեկչական հարձակում, ինչը 2013 թվականի համեմատ 35 տոկոսով ավելի է:
Լոնդոնյան բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով ժ. 9:47-ի դրությամբ էժանացել է 0,88-ով (1,39%)՝ մինչև 1 բարելի դիմաց 62,38 դոլար: Անցած ուրբաթ օրը շուկայի փակման ժամանակ ֆյուչերսների արժեքը ավելացել էր 0,06-ով (0,09%)՝ մինչև 1 բարելի դիմաց 63,26 դոլար:
Սիրիայի իշխանությունները վստահ են, որ Սիրիայում ճգնաժամի որոշումը պետք է ընկած լինի քաղաքական հարթությունում, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմը, հայտնում է RIA Novosti-ն:
Սիրիական բանակը հայտնել է, որ զինյալներից ազատել է ռազմավարական նշանակության Հասաքե քաղաքի կարևոր շրջաններից մեկը ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գրավելուց մի քանի օր անց, հայտնում է Reuters-ը: