Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների բանակցությունների հերթական փուլը Հռոմում, որը նախապես ծրագրված էր անցկացնել հաջորդ շաբաթ, տեղափոխվել է հոկտեմբեր։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Եվրոպայի ցանկացած խամաճիկային կառույցի ոչ մի որոշում չի կարող արդարացնել ռուսական սառեցված ակտիվների գողությունը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տնտեսական անվտանգությունն անբաժանելի է ազգային և տարածաշրջանային անվտանգությունից, հաղորդում է Mehr-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան եվրոպական երկրների հետ հակամարտության համար հիմքեր չունի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների հետ կապված հարցերը լուծվել են, հաղորդում է «Կոմերսանտը»։
Առնվազն 44 մարդ է տուժել, որոնցից մեկը ստացել է ծանր վնասվածքներ, Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի երեկոյան Կլեոն կոմունայի մոտ, Ռուանից հարավ, հայտնում է AFP-ն։
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը, որը ցուցադրել է չինական օդանավի վայրէջքի կադրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Արխանգելսկի մարզում սեպտեմբերի 12-ը հայտարարվել է Մ-8 «Խոլմոգորի» մայրուղու վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի հիշատակի սգո օր, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեին կոչ է արել անհապաղ դանդաղեցնել արհեստական բանականության զարգացման տեմպերը՝ նախազգուշացնելով արդեն առաջիկա ամիսներին լայնածավալ հետևանքների վտանգի մասին, հայտնել է Axios-ը։
Պայթյուններ են գրանցվել, մասնավորապես, Կրիվոյ Ռոգում, Դնեպրոպետրովսկում, Կիևի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեում, ինչպես նաև Օդեսայի, Սումիի, Չեռնիգովի և Կիևի մարզերում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան պատասխանելու է իր էներգետիկայի վրա ռուսական հարվածներին։
Իսրայելի բանակը Գազայի հատվածում թիրախային մահափորձերի ժամանակ սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ստորաբաժանումների երկու հրամանատարի։
Աշխաբադում անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի 111-րդ նիստը։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը (ստորին պալատը) մերժել է Մեծ Բրիտանիայում էվթանազիան օրինականացնելու օրինագիծը:
Վերջին տարիներին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, Հայաստանը մշտապես գտնվել է ֆինանսական լուրջ հոսքերի տիրույթում։ Տարեկան մի քանի միլիարդ դոլարի փոխանցումներ են կատարվել միայն բանկային համակարգի միջոցով։
Ռուսաստանի միջուկային զենքը կուղղվի Լիտվայի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները Լիտվայում միջուկային զինանոց տեղակայեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հանդիպել են Հնդկաստանում ընթացող BRICS գագաթնաժողովի շրջանակում։
Վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ը «ամայացրել է» Իրանին, որը գրեթե կես դար ցանկացել է Ամերիկայի մահը, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում՝ նշելով, որ վերահսկում են Հորմուզի նեղուցը․
Իրանի իշխանությունները ծրագրում են մասնակցել Պարսից ծոցի և Օմանի ծոցի պետությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Օմանում։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել արտաքին գործերի նախարարների մակարդակով։
2026 թվականի հոկտեմբերի 12-16-ը Վրաստանից չկառավարվող Աբխազիայում կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ, որոնց կմասնակցեն նաև ռուս զինվորականներ: Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան սեպտեմբերի 10-ին հաստատել է զորավարժությունների ծրագիրը։
Իսրայելի բանակը Գազայի հատվածում թիրախային մահափորձերի ժամանակ սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ստորաբաժանումների երկու հրամանատարի։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ (Conflict Resolution, International Law, Mediation), իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն է։
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրայով որսացել և ոչնչացրել են 67 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Օյո Նյիմբա Կաբամբա Իգուրու Ռուկիդի IV թագավորի մահից հետո նրա իրավահաջորդը կարող է դառնալ 9-րդ լիգայի սիրողական ակումբի դարպասապահն ու ավագը՝ 36-ամյա Ջորջ Դեսմոնդ Կամուրասին, հաղորդում է Bild-ը։
ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Տատյանա Մերկուշովան մասնակցել է Մինսկում անցկացված «ԵԱՏՄ 2.0․ մաքսային վարչարարության վերափոխումներ և հեռանկարներ» խորագրով XVII միջազգային գիտագործնական համաժողովին։
2026 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանում և Սիրիայում նավթի ներմուծումն ամբողջությամբ բաժին է ընկել Ռուսաստանին, ասված է ռուսական էներգառեսուրսներից գլոբալ կախվածության վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների զեկույցում։ Փաստաթուղթը տարածել է Սպիտակ տանը հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։
Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում բացվել է նկարիչ Տշաբալալա Սելֆի «Կինը կապույտ հագուստով» բրոնզե քանդակը:
ԱՄՆ զինծառայողներն այժմ աշխատում են՝ ապահովելու համար, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Պենտագոնում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ։
Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Անկարան արտաքին քաղաքականության և տնտեսության ոլորտում Մոսկվայի արտոնյալ գործընկերներից մեկն է։
Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետարանը հայտնում է, որ Բուլղարիա-Թուրքիա սահմանային նոր անցակետ կկառուցվի։ Նշվում է, որ հանդիպումէ տեղի ունեցել և քննարկվել է նոր սահմանային անցակետի կառուցման հարցը։ Այն կկառուցվի թուրքական Քափըքյուլե սահմանային անցակետից հյուսիս ու կկոչվի «Քափըքյուլե/ կապիտան Անդրեևո-հյուսիս»։
ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպման շրջանակում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել «Գիտության դերը դիվանագիտության մեջ» խորագրով նիստին։