Աստանայում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ 27-ամյա կինն ընկել է բնակելի շենքի 15-րդ հարկի պատուհանից և ընկնելու ժամանակ հայտնվել մանկական սայլակի վրա, որում եղել է երկու տարեկան երեխա։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին BRICS-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն այլևս չի կարող հետաձգվել։ Այդ մասին տեղեկացնում է Тhe New Indian Express-ը։
Մոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ, և բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները կառուցողական ու բարեկամական վերաբերմունք են դրսևորում։
Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումների հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռազմամթերքը առաջիկայում կհասնի Էստոնիա, սակայն ԱՄՆ-ն դեռևս երկրին մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռներ չի մատակարարում։ Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը, փոխանցում է ERR-ը։
Եմենցի հութիները հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ կղզին գրավելու մասին։ Սա կարող է էապես փոխել Կարմիր ծովի և Ադենի ծոցի միջև ընկած առանցքային ծովային երթուղու ուժերի դասավորվածությունը։ Այս մասին գրում է ռուս ռազմական փորձագետ Բորիս Ռոժինի «Colonelcassad» Telegram-ալիքը։
Սաուդյան Արաբիան անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո դադարեցրել է Արևելք-Արևմուտք նավթատարի գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Եթե Զելենսկին իսկապես ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, նա կարող է գալ Մոսկվա. հրավերը դեռևս ուժի մեջ է, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Միացյալ Նահանգներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների 25-րդ տարելիցին:
Հյուսիսային Կորեան շաբաթ օրը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի երկրների տվյալները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անպայման հնարավորություն կունենան քննարկել BRICS գագաթնաժողովը։
Կարմիր ծովում էսկալացիայի ֆոնին Մերձավոր Արևելքի պետություններն ու էներգետիկ ձեռնարկությունները բախվել են վերջին տասնամյակների էներգամատակարարման ամենալուրջ ճգնաժամին։ Այս մասին գրում է New York Times թերթը։
ԱՄԷ-ի փրկարարները գտել են Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած 10 մարդու։
Նյու Դելիի գագաթնաժողովում ՌԴ նախագահի ներկայացրած առանցքային թեզերը.
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Վեսյոլոյե բնակավայրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն է» և «բարոյական իրավունք չունի ինքնուրույն որոշելու, թե որ գործողությունները պետք է համարվեն ահաբեկչություն»։
Ուրբաթ օրը Լեհաստանում հեռագնա գնացքների մոտ 90 տոկոսը ուշացել է շուրջ կես ժամով։ Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ մեքենավարները բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով խստացնել երկաթուղային գծանցների անվտանգությունը, հայտնում է «Polsat News»-ը։
Մոսկվան հույս ունի, որ ամերիկյան խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «Իզվեստիա»-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը միավորման անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների նիստի բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կորեայի Հանրապետության Panstar Acro կոնտեյներային նավը ժամանել է Մեծ Բրիտանիայի Ֆելիքսթոու նավահանգիստ՝ Հյուսիսային ծովային ճանապարհով Արկտիկական ջրերով անցնելուց հետո։
Ֆրանսիան միացել է Սլովակիային՝ պահանջելով ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին հանել Եվրամիության պատժամիջոցների ցանկից։ Փարիզի այս դիրքորոշումը «մեծ դժգոհություն» է առաջացրել ԵՄ մի շարք երկրներում և կարող է բարդացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է «Euronews»-ը՝ վկայակոչելով եվրոպացի չորս դիվանագետների։
Իրանն ամրապնդում և հաստատուն է դարձնում կապերը հարևան երկրների և մահմեդական պետությունների հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը լրտեսում են միմյանց:
Իրաքի անվտանգության ուժերը լայնածավալ գործողություն են սկսել Մեյսան նահանգում՝ Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներին առնչվող անձանց որոնելու համար, հայտնում է Shafaq News-ը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է «հատուկ ռազմական գործողությունը» հասցնի «հաղթական ավարտին», որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա վերանայել կամ չեղարկել դրա արդյունքները, հայտնում է «Կոմերսանտը»:
Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրների ֆոնին աշխարհում նվազում է վստահությունը ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ:
Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպել են Հնդկաստանում ընթացող BRICS գագաթնաժողովի շրջանակում և քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հարցը։