Կազմակերպել 2026 թվականի սեպտեմբերի 14-17-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԳԴՀ Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն ՀՈՖՐԱՅԹԵՐԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:\
Հունական լրատվամիջոցները ակտիվորեն անդրադառնում են Աթենքի անվտանգային քաղաքականությանը և Թուրքիայի հետ տարածաշրջանային լարվածությանը՝ փորձելով հանրային քննարկումների առանցքում պահել ռազմական ծախսերի արդարացումը:
ՀՀ իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են ԵԱՏՄ-ում ՀՀ բողոքի քննմանը։ ԵԱՏՄ կանոնների համաձայն, ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի կիրառված սահմանափակումների հարցով ՀՀ բողոքի շուրջ անհրաժեշտ է լիարժեք կոնսենսուս։ Այնուամենայնիվ վերջնական որոշումը, ըստ նույնիսկ Էկոնոմիկայի նախարարի, վարչապետներինն է։
Սոցիալ-պահպանողական քաղաքականության կենտրոնում անցկացվել է «Ղազախստան-Կենտրոնական Ասիա-Մեծ Եվրասիա․ կայունություն և անվտանգություն նոր մարտահրավերների պայմաններում» խորագրով կլոր սեղան։
Ռուսաստանում մոբիլիզացիա չի լինի, դրա անհրաժեշտությունը չկա: Հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը։
Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլայի հետ։
Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար երկրի ժամանակակից պատմության մեջ ամենակործանարար ջրհեղեղից հետո վերականգնման համար, որը գրեթե 1,400 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնել է The Kathmandu Post թերթը՝ հղում անելով վնասի մասշտաբների վերաբերյալ իշխանությունների զեկույցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի և վարչապետի կողմից Հայաստան այցելության նպատակով փոխանցված հրավերները:
Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը նշել է երկկողմ տնտեսական հարաբերությունների դրական դինամիկան։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Դելիում BRICS-ի գագաթնաժողովից առաջ ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իր երկրի վրա գործադրվող ճնշումը հասել է «կրիտիկական և վտանգավոր» փուլի»: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ կառավարական բանակի հետ մեկ շաբաթ տևած մարտերի ընթացքում գրավել է Կարմիր ծովի ևս վեց շրջան, որոնք զբաղեցնում են ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։
Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստր Ամալիան անցել է ծառայության Թագավորական ռազմածովային ուժերում Defensity College ծրագրի շրջանակում, որը ուսանողներին թույլ է տալիս ուսումը համատեղել պաշտպանական գերատեսչությունում աշխատանքի հետ։ Այս մասին ասվում է թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում՝ Հարալդ V թագավորի մահից երկու շաբաթ անց։ Այս մասին հայտարարել է թագավորական մամուլի ծառայությունը։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն սեպտեմբերի 11-ին Մոսկվայում հանդիպել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սոբհանիի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը։
Բունդեսթագում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը հայտարարել է, որ Ֆրիդրիխ Մերցի դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել, հաղորդել է DW-ն։ Պատճառը կանցլերի ելույթն է, որտեղ նա ասել էր, որ «ռեմիգրացիա» բառը ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնիկ զտման հոմանիշ՝ ըստ ծագման և մաշկի գույնի։ ԱԳՀ խմբակցությունում դա համարել են զրպարտչական վիրավորանք, հայտնել է խորհրդարանական կառավարիչ և իրավախորհրդատու Շտեֆան Բրանդները։
Թե ինչու է այս « յոթնյակը» համարվում «մեծ», անհասկանալի է. Պուտինը հայտարարել է, որ վերջին 5 տարիներին համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 40%-ը բաժին է ընկել ԲՐԻԿՍ-ի երկրներին, իսկ G7–ին՝ 29%-ը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է զորքերում պատրաստվածության ստուգումները շարունակելու ծրագրերը, հայտնել է БЕЛТА-ն։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր Նյու Դելիում կայացած ԲՐԻԿՍ 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի ԱԳՆ-ում։
Աշխաբադում ԱՊՀ տնտեսական խորհրդի 111-րդ նիստի մասնակիցները համաձայնեցրել են 2027 թվականին Համագործակցության անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման և զարգացման համար հատկացումների տրամադրման հարցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանը և Հնդկաստանը ստորագրման համար փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե հանդիպումը գործնական արդյունքներ տա։ Այս մասին նա նշել է Գազայի հարցով խաղաղության խորհրդին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ մեկնաբանություն տալիս, հայտնում է BelTA լրատվական գործակալությունը։
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը՝ օդային և հրթիռային պաշտպանության համակարգեր, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային սարքավորումներ գնելու համար, ասվում է հանձնաժողովի կողմից ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Թող ռուսականը հանեն, տեղը թուրքական բազա թող դնեն»,- նշել է նա:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է N1 լրատվական ալիքը։
Համաշխարհային տնտեսությունը բախվում է զգալի դժվարությունների, այդ թվում՝ առևտրի մասնատման և պրոտեկցիոնիզմի, հարկաբյուջետային և գնաճային ճնշումների հետ: Այս մասին ասվում է ԲՐԻԿՍ երկրների ֆինանսների նախարարների և ԿԲ ղեկավարների հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 11-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հայտնի քաղաքական գործիչ, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպան Էմմա Բոնինոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա մահվան մասին հայտնել է +Europa կուսակցությունը։
Եմենի՝ Իրանին դաշնակից հուսիները հասել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Փերիմ կղզի. այս մասին Reuters-ին հայտնել է Եմենի կառավարության 4 աղբյուր։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Նյու Դելիում բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Ռուսաստանի բանակի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոգրիշինո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: