Բաժիններ՝

Ինդոնեզիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 436-ի

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 436-ի: Այդ մասին, ինչպես հաղորդել է Detik լրատվական պորտալը, օգոստոսի 13-ին հայտնել են տարերային աղետների կանխման ազգային գործակալության ներկայացուցիչները:

Ստացված տվյալների համաձայն՝ վերքեր է ստացել ավելի քան 1,3 հազար մարդ, նրանց կեսը ծանր վիրավորներ են, նշում են պաշտոնական ներկայացուցիչները: Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել կղզու հյուսիսային մասում:

Շաբաթ օրը The Straits Times թերթը, վկայակոչելով նույն այդ գործակալությունը, հայտնել էր 387 զոհվածների մասին:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա էր: Իշխանությունները նախազգուշացրել էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել է: Մոտավորապես 300 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս