 
                        ԱՄՆ-ի ճնշումը չի փոխի Թեհրանի քաղաքականությունը տարածաշրջանում. Զարիֆ
 
                                    ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Այդ մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը երբեք չի փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ՝ Զարիֆը բացառել է Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը որակելով «քարոզչություն»:
Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ նա կգործի որպես մի պետություն, որը հարգում է մյուսներին, եւ կդադարեցնի պատժամիջոցների գործողությունը»,-պարզաբանել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        