«ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները։ Նա մասնակցել Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:

Թուրք պաշտոնյան խոսել է լարված թուրք-ամերիկյան հաաբերությունների մասին։ Պնդել է, որ թեև ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել իրենց դեմ, այնուամենայնիվ Թուրքիան ներդրումներ կատարելու համար նպաստավոր երկիր է։

«Հարկ է իմանալ, որ սպառնալիքով, ճնշմամբ և նույնիսկ պատժամիջոցներով հնարավոր չէ Թուրքիայից որևէ բան ստանալ։ Դիվանագիտությու՞ն, խնդրեմ ունենք, բանակցություննե՞ր, խնդրեմ, վարում ենք: Բայց Ճնշումները և համառությունը տեղ չունեն կոմպրոմիսային մշակույթում։ Կողմերը խոսելով  են գալիս ընդհանուր հայտարարի։ Համենայնդեպս մեզ մոտ այդպես է։  Արդեն ԱՄՆ-ն էլ պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող  որևէ բան կորզել»,- շեշտել է Չավուշօղլուն։

Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին։

Թուրքիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։  Նա նկատել է տվել, որ չնայած Թուրքիան բազմաթիվ ապացույցներ ներկայացրեց, այնուամենայնիվ, Գյուլենը դեռ չի արտահանձնվել թուրքական արդարադատությանը:

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացման պատճառով ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Hurriyet

Տեսանյութեր

Լրահոս