
Տասնյակ մարդիկ են զոհվել ու տուժել Տայվանի հիվանդանոցում բռնկած հրդեհից

Տասը մարդ է զոհվել հրդեհից, որը բռնկել էր Տայբեյի հիվանդանոցի յոթերորդ հարկում: Այդ մասին հայտնել են Տայվանի ԶԼՄ-ները:
Եվս 16 մարդ՝ հիվանդներ ու անձնակազմ, օրհասական վիճակում են:
Հրդեհի պատճառն առայժմ պարզված չէ, բայց ենթադրվում է, որ կարճ միացում է տեղի ունեցել էլեկտրական շարժակով բժշկական մահճակալում:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ 33 պացիենտ եւ հիվանդանոցի երեք աշխատակիցներ տարհանված են: Հրդեհի պատճառների հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ հիվանդանոցի ոչ բոլոր բաժանմունքներն են հանդերձված ծխի դետեկտորներով: