Սպիտակ տունը պարզաբանել է թուրքական լիրայի անկումը
Սպիտակ տան տնտեսական խորհրդական Քեւին Հասեթը Թուրքիայի շուկայում տեղի ունեցող տատանումները բացատրել է ժողովրդավարությունից այդ երկրի հեռացմամբ, այլ ոչ թե ամերիկյան պատժամիջոցներով եւ ներկրման մաքսերի բարձրացմամբ:
«Երբ երկիրը կորցնում է կապը լիբերալ ժողովրդավարության հետ, այդ ժամանակ ստույգ չգիտես, թե այնուհետեւ ինչ կպատահի տնտեսության հետ: Կարծում եմ՝ առկա է մեծ անորոշություն»,- ասել է Հասեթը MSNBC-ի եթերում:
«Երբ արժույթն անկում է արձանագրում 40 տոկոսով, դա այն բանի նշանն է, որ այդ երկրում տնտեսության մեծ թվով հիմնարար ցուցանիշներ կարգին չեն»,- հավելել է Հասեթը: Նրա խոսքով՝ ներմուծման մաքսերը վերաբերել են սոսկ պողպատին, իսկ այդ ճյուղը Թուրքիայի տնտեսության միայն «շատ փոքր մասն է: Հասեթը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը հետեւում է լիրայի փոխարժեքին:
Թուրքական լիրան վերջին օրերին կտրուկ նվազել է, առավել ցածր ցուցրանիշը կազմել է մեկ դոլարի դիմաց 7,24, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: