Կասպից ծովի շուրջը համաձայնագիրն ուղի է բացում Էներգանախագծերի համար. բրիտանական ԶԼՄ-ներ
Հինգերորդ Կասպիական գագաթնաժողովում հինգ մերձկասպյան երկրները երկարատեւ վեճերից հետո կնքել են համաձայնագիր, որն ուղի է բացում խոշոր էներգետիկական նախագծերի համար: Այս կարծիքն են հայտնում բրիտանական զանգվածային լրատվամիջոցները՝ մեկնաբանելով Ակտաուում կայացած համաժողովի արդյունքները:
«Ռուսաստանը պարտավորվել է Իրանի եւ իր կենտրոնասիական հարեւանների հետ համագործակցությունը խորացնել Կասպից ծովի բաժանման նշանակալից գործարքի միջոցով՝ պոտենցիալ կերպով ուղի գցելով երկար սպասված նախագծերի համար եւ հավաստելով Ռուսաստանի ռազմական գերազանցությունն աշխարհի ամենամեծ լճի նկատմամբ»,- նշել է Financial Times թերթը:
Ռուսաստանը, Ղազախստանը, Իրանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանն «օգոստոսի 12-ին ստորագրել են համաձայնագիր տարածաշրջանի կառավարման նպատակով, որտեղ ածխաջրածինների մեծ պաշարներ են գտնվում»,- գրում է թերթը:
Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղը, նշել է Guardian թերթը, «դիտվում է որպես կենսականորեն կարեւոր» Իրանի համար՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո: «Դիվանագետներն այդ փաստաթուղթը որակել են տարածաշրջանային սահմանադրություն», այն դարձել է «շատ բարդ դիվանագիտական հաղթանակի» արդյունքը, գրել է հրատարակությունը:
«Ժամանակին կնքված գործարքը հաջորդել է Իրանի էներգետիկական ճյուղի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստմանը՝ փորձելով հասնել Թեհրանի կողմից նավթի վաճառքի կրճատման»,- նշել է Daily Express թերթը: Այն կարող է խթան հաղորդել շատ նախագծերի իրագործմանը», արձանագրել է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: