Բաժիններ՝

Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 430 միգրանտ է փրկվել

Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 430 միգրանտի են փրկել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Պիրենեյան թագավորության ծովային անվտանգության և փրկարար ծառայությունից: Ըստ տեղեկատվության՝ անօրինական ներգաղթյալներին օրվա ընթացքում հայտնաբերել են Ջիբրալթարի նեղուցում և Ալբորան ծովում:

2015 թվականին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հակամարտությունների ակտիվացման պատճառով շեշտակիորեն աճել է մարդկանց թիվը, ովքեր Եվրոպայում են հաստատվում այդ տարածքներից: Միջերկրածովյան երթուղին միգրանտների՝ Եվրոպա հասնելու հիմնական ուղին է, ըստ մասշտաբայնության երկրորդ ուղին անցնում է Բալկաններով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, 2018-ի սկզբի տվյալներով՝ միջերկրածովյան ճանապարհով Եվրոպա հասած միգրանտների ու փախստականների թիվը գերազանցել է 60 հազարը, ավելի քան 1500-ը մահացել են կամ անհետ կորել: Այդ թվում՝ ավելի քան 24.6 հազար անօրինական ներգաղթյալի ընդունել է Իսպանիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս