Բաժիններ՝

Ռուսաստանի բյուջեի պրոֆիցիտը հունվար-հուլիսին կազմել է ՀՆԱ-ի 2.5 տոկոսը

Ռուսաստանի դաշնային բյուջեն 2018-ի հունվար-հուլիսին կատարվել է ՀՆԱ-ի 2.5 տոկոսի չափով կամ 1 տրիլիոն 383.3 միլիարդ ռուբլի պրոֆիցիտով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ՌԴ ֆինանսների նախարարության հրապարակումներում: 2017-ի հունվար-հուլիսին դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ 0.8 տոկոսը կամ 423.71 միլիարդ ռուբլի: Բյուջեի եկամուտները 2018-ի հունվար-հուլիսին կազմել են 10.5 տրիլիոն, ծախսերը՝ 9.1 տրիլիոն ռուբլի:

2018-ի ՌԴ «Բյուջեի մասին» օրենքով ՀՆԱ-ում ծրագրված է 1.3 տոկոս դեֆիցիտի մակարդակ: Սակայն, ըստ ՌԴ Ֆինանսների առաջին փոխնախարար Անտոն Սիլուանովի, այս տարի բյուջեի պրոֆիցիտը կարող է կազմել ՀՆԱ 1.5-2 տոկոսը՝ օրենքով նախատեսված դեֆիցիտի փոխարեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031