Վենեսուելայի Գերագույն դատարանը Խուան Գուայդոյին արգելեց հեռանալ երկրից
Վենեսուելայի Գերագույն դատարանը Բոլիվարյան Հանրապետության սահմաններից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մեկնելու արգելք է սահմանել եւ որոշել է արգելափակել նրա բանկային հաշիվներ մուտքի հնարավորությունը: Հունվարի 29-ին այս մասին հաղորդվում է ատյանի Twitter-ում։
«Գերագույն դատարանը հունվարի 29-ի թիվ 1 վճռով որոշել է հետեւյալ միջոցները Խուան Խերարդո Գուայդո Մարկեսի նկատմամբ. առանց թույլտվության երկրից մեկնելու արգելք մինչեւ հետաքննության ավարտը, սեփականության մեջ առկա ակտիվների վաճառքի արգելք, ինչպես նաեւ Վենեսուելայի տարածքում բանկային հաշիվների եւ/կամ ցանկացած այլ ֆինանսական միջոցներ մուտքի արգելափակում եւ դրանց սառեցում»,- ասված էհաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Վենեսուելայի գլխավոր դատախազ Տարեկ Վիլյամ Սաաբը հայտնել է Գուայդոյի նկատմամբ նախնական հետաքննությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ հետաքննությունը կապված է «սկսած հունվարի 22-ից երկրում տեղի ունեցած բռնության ակտերի հետ»: ԱՄՆ-ն ի պատասխան «լուրջ հետեւանքներով» է սպառնացել նրանց, ովքեր վնաս կհասցնեն քաղաքական գործչին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: