Բաժիններ՝

Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 84-ի. Globo

Բրազիլիայի հարավ – արեւելքում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 84-ի: Հունվարի 29-ի երեկոյան այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մինաս Ժերայսի նահանգի, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, քաղաքացիական պաշտպանությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 65 զոհվածների մասին: 46 զոհերի ինքնությունն արդեն պարզվել է: Անհայտ կորածների թիվը, վերջին տվյալներով՝ կազմում է 276:

Ինչպես Globo հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է տարածաշրջանային հրշեջ ծառայության լեյտենենատ Պեդրու Այարան, հունվարի 29-ին փրկարարները ողջ մնացածների չեն հայտնաբերել ողբերգության վայրում: «Շանսերը, թե մենք որեւիցե մեկին ողջ կգտնենք, շատ փոքր են»,- ասել է նա:

Ամբարտակի ճեղքումը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Հունվարի 27-ի դրությամբ զոհերի թիվը 34 էր: Ամբարտակը պահում էր մետաղագործական արդյունաբերության թափոններով ջուրը: Կառույցը պատկանում է Բրազիլիայի Vale հանքարդյունահանող ընկերությանը: Ամբարտակի ճեղքումից հետո կառավարությունը 1,3 միլիարդ դոլար է սառեցրել Vale-ի հաշիվներում, փողը կուղղորդեն տուժածների օգնությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս