Բաժիններ՝

Total-ը Հյուսիսային ծովում գազի հանքակուտակներ է հայտնաբերել Մեծ Բրիտանիայի ափամերձ ծանծաղուտում

Ֆրանսիայի Total ընկերությունը հայտարարել է Հյուսիսային ծովում՝ Մեծ Բրիտանիայի ափամերձ ծանծաղուտում, նոր գազախտուցքային հանքակուտակի հայտնաբերման մասին։

Հանքակուտակները հայտնաբերվել են Glengorm հորատանցքը հորատելիս, արտազատվող պաշարները գնահատվում են մոտավորապես 250 միլիոն բարել նավթային համարժեք: Ընկերությունը հավելել է, որ հետագա հորատումը կկատարվի շերտի պաշարների եւ արտադրողականության գնահատման համար:

«Glengorm-ը Total-ի եւս մեկ մեծ հաջողությունն է Հյուսիսային ծովում, արդյունքները գերազանցեցին բոլոր ակնկալիքները»,- մամուլի տեղեկագրում բերված է հետախուզման գծով Total-ի ավագ փոխնախագահ Քեւին Մակլալանի խոսքը:

Նա հավելել է, որ, բացի գազից, հորատանցքում հայտնաբերվել է խտուցքի պոտենցիալ բարձր պարունակություն: Հանքակուտակները գտնվում են ընկերության ենթակառուցվածքի մերձակայքում, ինչպիսիք են Elgin-Franklin հարթակը եւ Culzean նախագիծը, որոնցում արդյունահանումը կսկսվի այս տարի, ճշտել է ընկերությունը:

Հայտնաբերված հանքավայրում Total-ին է պատկանում 25 տոկոսը, մինիչդեռ դրա գործարկուն CNOOC Petroleum Europe Limited-ն է (50 տոկոս): Նախագծում եւս 25 տոկոսը Euroil ընկերությանն է, որն Իտալիայի Edison-ի բրիտանական ստորաբաժանման «դուստրն» է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս