Նա նաև ընդգծել է, որ խաղաղության գործոնը չափազանց կարևոր է տնտեսական բարգավաճման և փոխգործակցության համար։
Եվրահանձնակատարը նաև հայտարարել է, որ մտադիր է 2025 թվականին արկերի տարեկան արտադրությունը հասցնել մինչև 2 միլիոնի և շարունակել արտադրության ընդլայնումը։
Անկասկած է, եկել է հանձնարարությունը Վաշինգտոնից: Հարցն այն է, թե ինչո՞ւ: Հնարավոր պատասխանները կարող են լինել շատ: Իսկ դրանց մեջ կարո՞ղ է լինել այն, որ Վաշինգտոնն այդ կերպ արտահայտում է իր դժգոհությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացից, որը, եթե ունենա հաջողություն, կբերի Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության:
Սի Ծինփինի եվրոպական շրջագայությունը կտևի մինչև մայիսի 10։
Բացի այդ, շարժման տեղեկատվության համաձայն, արևմտյան հատվածում հարվածներ են հասցվել Ռամիայի օբյեկտում գտնվող լրտեսական տեխնիկային, ինչպես նաև Ավիվիմ և Շթոլա ավանների շենքերին։
ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է օկուպացված Շուշի քաղաք։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
Մարտինելլին մեծապես աջակցել է Ռաուլ Մուլինոյի նախընտրական արշավին՝ գտնվելով Նիկարագուայի դեսպանատանը, որտեղ ապաստան է խնդրել։
Բեռլինի իրավապահ մարմիններն առայժմ չեն կարող հայտնել Diehl Metal Applications ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհի ստույգ պատճառը։
Լիբերալ դեմոկրատներն ստացել են լրացուցիչ 104 տեղ, իսկ «կանաչները»՝ 74։ Բացի այդ, օգտվելով պահպանողականների անհաջողությունից, իրենց դիրքերն են բարելավել մի քանի ավելի փոքր կուսակցություններ։
ՌԴ ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար դեռ նախորդ տարվանից, պարզապես քաղաքական կամք էր պետք Ադրբեջանի կողմից։
ՌԴ իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ավտոմեքենաների վրա են գրոհել Բելգորոդի մարզի Բորիսովի շրջանում. կան զոհեր և տուժածներ:
«Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նույն բաները այսօր և մշտապես կրկնել»,- հայտարարեց Սիմոնյանը։
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նահանգի մայրաքաղաք Պորտո Ալեգրեի միջազգային օդանավակայանը մայիսի 3-ից դադարեցրել է բոլոր թռիչքները։
Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) համաժողովի 29-րդ նստաշրջանին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
2018 թ. իր հայտնի ելույթում, երբ Սերժ Սարգսյանը զգուշացնում էր, թե ինչպիսի բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում ենք և ինչպիսի ծանր հետևանքներ են սպասվում, իրենց ձեռնտու չէր լսել, որովհետև իրենց առաջնահերթությունը ո´չ Հայաստանն էր, ո´չ էլ առավել ևս Արցախը: Իրենց երազանքը իշխանություն դառնալն էր, բայց ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ դրա վայելքներից օգտվելու համար:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։
Պետք է կոչ անենք Իսրայելին՝ ընդունել 1967 թվականի սահմանները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Ռուսաստանին մեղադրել է տարածաշրջանում արբանյակային տեղորոշման GPS համակարգի աշխատանքի խափանման մեջ։ Ինչպես փոխանցում է ֆիննական հանրային հեռարձակող Yle-ն, արտգործնախարարը նշել է, որ Ֆինլանդիան վաղուց է նկատել՝ ռուսական կողմից գործողությունների հետևանքով GPS ազդանշանների խանգարումներն ավելի հաճախակի են դարձել։
Պետք է իշխանության գան այն մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն պատասխանատվությունը, այլ ոչ թե գան ու ասեն՝ Նիկոլը զիջել է, մենք էլ պետք է զիջենք։ Պետք է գան այն մարդիկ, որոնք կսպասարկեն այս տրամաբանությունը՝ չենք զիջելու ու վերջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ ակտիվորեն քննարկել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ ընթացիկ բոլոր հակամարտություններում հրադադարի հարցը:
Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել երկրի տարածքում արգելափակելու Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումը:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ի առավոտյան պաշտոնական այցերով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսներին և ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի կապակցությամբ: Այս մասին գրում է Կրեմլի կայքը:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների հուլիսյան ֆյուչերսների արժեքը թանկացել է 0,3 դոլարով (0,36%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 83,97 դոլարի:
Հնդկաստանում Աֆղանստանի դիվանագիտական առաքելության միակ կին դիվանագետը, ով պաշտոնը ստանձնել էր դեռևս մինչև թալիբների կողմից իշխանության զավթումը, հրաժարական է տվել ոսկու մաքսանենգության մեղադրանքների ֆոնին։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մակքեյնը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Գազայի հատվածի հյուսիսային հատվածում պարենի մատակարարման հետ կապված իրավիճակը սով է անվանել:
Իլոն Մասկը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական պարտքով, ապա դա կլինի դոլարի վերջը։