Քուվեյթը հայտնել է երկրի օդային տարածքում հայտնված ԱԹՍ-ներ և հրթիռներ ոչնչացնելու մասին
Քուվեյթ, որի տարածքում է գտնվում ամերիկյան խոշոր ռազմաբազաներից մեկը, հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը չեզոքացրել է երկրի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Այդ մասին հայտնել են Քուվեյթի պաշտպանության նախարարությունում։
«Ներկայում Քուվեյթի ՀՕՊ համակարգ դիմակայում է թշնամու հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին: Բանակի գլխավոր շտաբը նշում է, որ պայթյունները թշնամու հարձակումների կասեցման արդյունքն են», – ասվում է Էմիրության պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։
Քուվեյթի բանակը քաղաքացիներին կոչ է արել հետևել անվտանգության հրահանգներին, որոնք հրապարակվել են իշխանության համապատասխան մարմինների կողմից:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել էին, որ թիրախավորել են ամերիկյան ռազմաբազաներ՝ ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական հրամանատարական կետերին հասցրած հարվածների։



