Հայաստանը վաշինգտոնյան փաստաթղթից որևէ բան չի ստացել, իսկ Փաշինյանը ստացել է այն, ինչի համար բանակցում էր՝ անձնական շահերը բավարարելու, իր քաղաքական ուժի վերարտադրման հարցում։ Մինչև բանակցությունների սկիզբը բանակցողը մի կարևոր հարց է ձևակերպում՝ ո՞րն է լինելու մեզ համար լավագույն արդյունքը։ Իրատես լինելով՝ այն պետք է պատկերացնել, և ապա հասկանալ, թե քո շահերի ո՞ր տարբերակներն են […]
Թրամփը հարցազրույց է տվել Daily Caller-ին, որի ընթացքում ներկայացրել է Ուկրաինային օգնելու ծրագիր և կասկածներ է հայտնել Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման հնարավորության վերաբերյալ։
Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դիսկուրսը ծավալվում է այն երկընտրանքի շուրջ, թե արդյո՞ք Փաշինյանի ծրագիրը մեծ հաշվով Հայաստանը ռուսական ազդեցությունից հանելն է։ Որոշ շրջանակներ կարծում են, որ այդ ծրագիրը կա, ոմանք էլ պնդում են, թե դա այնքան չի հասունացել, որ դրա վրա շեշտադրում արվի։ Մանրամասները՝ տեսանյութում
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունեության մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները:
Այս ամառ 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը կարողացել է հետևել իրանցի առանցքային գործիչների տեղաշարժերին և սպանել նրանց՝ օգտագործելով անվտանգության ուժերի աշխատակիցների բջջային հեռախոսները:
Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մատրուհ նահանգում ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով երկու մարդ զոհվել է, 54-ը՝ վիրավորվել։
Աշխարհի տասնյակ երկրների առաջնորդներ ուղևորվում են Չինաստան՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծացնում է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ տրամադրելով սպառազինություն, որը հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ամփոփել է գարուն-ամառ ռազմական գործողությունների արդյունքները և ներկայացրել զորքերի առաջիկա խնդիրները։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Չինաստանի Տյանցզին քաղաք։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իրանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին փոխանցել է, որ Հայաստան-Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը Երևան նպաստել են Թեհրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը:
Պետական եգիպտական գազային հոլդինգային ընկերության (EGAS) կողմից ստորագրված համաձայնագրերը նախատեսում են 10 հորատանցքի փորում՝ նախարարության կողմից հետախուզման և արդյունահանման աշխատանքներն ակտիվացնելու ջանքերի շրջանակում։
Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի՝ Մոսկվայի՝ Գերմանիայի ներքին գործերին միջամտելու մասին նրա խոսքերի պատճառով։
Հարավկորեացի ռեփեր PSY-ն (իսկական անունը՝ Պակ Չե Սան), որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2012 թվականի իր «Gangnam Style» հիթով, ձերբակալվել է Սեուլում։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ Գազա քաղաքի զանգվածային տարհանումն անհնար կլինի ապահով իրականացնել, մինչ Իսրայելը խորացնում է իր հարձակումը։
Հրդեհը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի մայրաքաղաք Մակասարում:
Գերմանիան արդեն գտնվում է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ։ Այս մասին Ֆրանսիական LCI հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ռուսական ուժերը վերջին շաբաթների ամենախոշոր օդային հարձակումներից մեկն են իրացրել՝ 537 անօդաչու թռչող սարք և 45 հրթիռ ուղարկելով Ուկրաինայի տարբեր թիրախների վրա։
Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերսկսելու հետաձգման պլանը «լի է անիրական նախապայմաններով», հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին:
Ուրբաթ օրը Իրանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։
Սոչիի միջազգային օդանավակայանի ժամանակավոր սահմանափակումների պատճառով ուշանում են մի շարք ինքնաթիռների ժամանումներն ու մեկնումները, «Ինտերֆաքսին» հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ուկրաինական զինված ուժերը հաղորդել են, որ գիշերը հարվածել են Ռուսաստանի Կրասնոդար և Սիզրան քաղաքների նավթավերամշակման գործարաններին։
Նախարարությունից նշել են, որ ևս 30 մարդ, ենթադրաբար, զոհվել է, երբ օգոստոսի 27–ի առավոտյան Մավրիտանիայի ափերի մոտ խորտակվել է Գամբիայից մեկնած նավը:
ԱՄՆ-ն և Ուկրաինան սեպտեմբերին կորոշեն, թե ռեսուրսների գործարքի շրջանակներում որ ընկերություններն առաջինը կստանան գումար համատեղ ներդրումային հիմնադրամից, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլևին, ով մեկնաբանություն է տվել գործակալությանը։
Շաբաթ առավոտյան Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էվր քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով դատախազությանը։
Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա ինքնուրույն վիզաներ ձևակերպել Իրան մեկնելու համար։
79-ամյա գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանի մոտ սրվել են առողջության հետ կապված խնդիրները. նա դիմել է բժիշկների օգնությանը։
ԱՄՆ-ն նավեր է տեղակայում Վենեսուելայի ափամերձ ջրեր՝ Լատինական Ամերիկայից թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու գործողության շրջանակում։
ԱՄՆ-ն թույլ չի տա Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին և մոտ 80 այլ պաղեստինցիների հաջորդ ամիս մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային: