![](/banners/BeFunky-design.jpg)
Դելիի օդանավակայանում հեքսոգենով լցված պայուսակ են գտել
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/993783.jpg)
Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցներն այն բանից հետո, երբ օդանավակայանի անվտանգության ծառայությունները հայտնաբերել են հզոր պայթուցիկ նյութով՝ հեքսոգենով լցված պայուսակ: Այդ մասինգրել է India Today հանդեսը՝ վկայակոչելով Հնդկաստանի ուժային կառույցերի աղբյուրներ:
Այդ տվյալների համաձայն՝ կասկածելի ուղեբեռը վաղ առավոտյան գտել է ուղեւորներից մեկը միջազգային տերմինալի ելքի մոտ: Այն բանից հետո, երբ օդանավակայանի պահպանությանը ծանուցել են գտնված իրի մասին, տերմինալի շենքում արգելափակվել են բոլոր մուտքերն ու ելքերն, ինչը խուճապ է առաջացրել ներսում գտնվող մարդկան մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: