
Դոնալդ Թրամփը նոր նշանակում է կատարել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանի թեկնածությունն առաջադրել պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սթիվեն Բիգանին պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնին առաջադրելու իր մտադրության մասին»,- ասված է հայտարարության մեջ:
Նա կոչված է փոխարինելու Ջոն Սալիվանին, որն առաջադրվել է Ռուսաստանում երկրի դեսպանի պաշտոնին: Ընսմին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, Բիգանը կպահպանի նաեւ իր՝ որպես ԿԺԴՀ-ի հարցերով հատուկ ներկայացուցչի պարտականությունները: Թեկնածությունն այժմ հաստատում է պահանջում Կոնգրեսի Սենատի կողմից: