Բաժիններ՝

«Ես և իմ ընտանիքը Պալմ Բիչը կդարձնենք մեր մշտական բնակության վայրը». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Նյու Յորքում մշտական բնակության վայրից տեղափոխվում է Ֆլորիդայի նահանգի Պալմ Բիչ քաղաք: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ի իր էջում։

«Ես եւ իմ ընտանիքը Պալմ Բիչը կդարձնենք մեր մշտական բնակության վայրը: Ես պաշտում եմ Նյու Յորքն ու Նյու Յորքի բնակիչներին, բայց, ցավոք, չնայած այն բանին, որ ես ամեն տարի միլիոնավոր դոլարների հարկեր եմ վճարում քաղաքին, նահանգին ու տեղական իշխանություններին, ինձ շատ վատ էին վերաբերվում քաղաքական գործիչները ինչպես քաղաքում, այնպես էլ նահանգում»,- գրել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930