Բաժիններ՝

Կիևը Իրանում ավիաաղետի հաղորդագրությունից հանել է ահաբեկչության բացառմանը վերաբերող բառերը

Իրանում Ուկրաինայի դեսպանությունն ուղղում է կատարել Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի կործանման վերաբերյալ հաղորդագրության մեջ՝ դրանից հեռացնելով ահաբեկչության վարկածի բացառման վերաբերյալ տեղեկատվությունը։ «Ավիաաղետի պատճառների վերաբերյալ տեղեկատվությունը պարզվում է հանձնաժողովի կողմից: Նախքան հանձնաժողովի որոշումը, վթարի պատճառների վերաբերյալ բոլոր հայտարարությունները պաշտոնական բնույթ չեն կրում»,-ասված է կառավարության կայքում շտկված հաղորդագրության մեջ: Հունվարի 8-ին ավելի վաղ Իրանում Ուկրաինայի դեսպանությունը բացառել էր Իրանում ընկած ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչության վարկածը: Ինչպես նշել էին դեսպանությունում, ավիաաղետի պատճառ կարող էին դառնալ շարժիչի հետ կապված խնդիրները: «Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը կործանվել է տեխնիկական պատճառներով շարժիչի վթարի հետեւանքով:

Այժմ ահաբեկչության վարկածը բացառված է»,- ասված էր հաղորդագրության մեջ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց: «Բոլորին շատ եմ խնդրում ձեռնպահ մնալ շահարկումներից եւ աղետի վերաբերյալ չստուգված վարկածներ առաջ քաշելուց մինչեւ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը»,-հունվարի 8-ին գրել է նա իր Telegram-ալիքում: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս