Բաժիններ՝

Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածներին ճանաչելու շանսեր չկան

Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներից որեւիցե մեկին աճյունով ճանաչել չի հաջողվի ինքնաթիռում տեղի ունեցած հրդեհի պատճառով: Այդ մասին, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության միջազգային գործառնությունների հարցերով տնօրեն Մանսուրե Բաղերին:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ Կիեւ չվերթ կատարող Boeing 737-ն աղետի է ենթարկվել հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռչելուց շատ չանցած: Նախնական տեղեկատվությամբ՝ զոհվել են բոլորը՝ 176 մարդ. 167 ուղեւորները եւ անձնակազմի ինն անդամները:

«Ես կարող եմ ասել, որ ոչ»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Բաղերին՝ պատասխանելով այն հարցին, թե շանսեր կան արդյոք ճանաչելու զոհերից որեւէ մեկին: «Կործանումից առաջ ինքնաթիռում մեծ հրդեհ է բռնկել»,- պարզաբանել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031