Բաժիններ՝

Լեհաստանն իր դեսպանին տարհանել է Իրաքից

Իրաքում Լեհաստանի դեսպան Բեատա Պենսկան տարհանվել է Իրաքից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչը։

«Ես կարող եմ հավաստել, որ դեսպանը վերադարձել է Իրաքից եւ այսօր գտնվում է Վարշավայում»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:

«Բրիտանացիների հետ մեկտեղ, որոնց հետ մենք բաժանում ենք դեսպանատան շենքը, մենք որոշեցինք, որ անվտանգության նկատառումներով ճիշտ որոշում կլինի դեսպանի վերադարձը երկիր»,- հավելել է նա, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031