Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրներն սպասում են Վաշինգտոնի հակազդմանն Իրանի հրթիռահարվածներին

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներն սպասում են ԱՄՆ-ի հակազդմանը Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին հասցված հրթիռահարվածներին: Հունվարի 8-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր Բրյուսելում։

«Եվրոպական դաշնակիցներն սպասում են Վաշինգտոնի պատասխան քայլերին, դաշինքի արձագանքը կհետեւի դրանից հետո»,- ասել է նա:

«ԱՄՆ-ն ինքնուրույն որոշումներ է ընդունում Իրանի վերաբերյալ՝ չխորհրդակցելով ՆԱՏՕ-ի հետ, ինչպես դա եղել է բոլոր վերջին ավիահարվածների դեպքում: Այս պայմաններում դաշինքը սպասում է Վաշինգոնի հակազդմանը»,- նշել է մի այլ դիվանագետ:

ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ հունվարի 7-ին սկսել են Բաղդադից տարհանել Իրաքում ՆԱՏՕ-ի ոչ մարտական Առաքելության կազմից իրենց զինվորականներին, որի շրջանակում դաշինքի տարբեր պետություններից 500 հրահանգիչներ ուսուցանում էին իրաքցի զինվորականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031