Բաժիններ՝

Հայտնաբերվել է Թեհրանում կործանված ինքնաթիռի երկրորդ սև արկղը

Իրանական կողմը հայտնաբերել է Թեհրանում կործանված Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը: Այդ մասին հունվարի 8-ին հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն։ «Boeing-737 ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը հայտնաբերվել փրկարարների խմբի կողմից»,-նրա խոսքը մեջբերում է Fars գործակալությունը: Մինչ այդ տեղեկացվել էր, որ հայտնաբերվել է աղետյալ օդանավի սեւ արկղերից մեկը: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս