Բաժիններ՝

Պակիստանում 40-ից ավելի մարդ է զոհվել տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետևանքով

Առնվազն 41 մարդ է զոհվել Պակիստանի մի շարք նահանգներում եւ Քաշմիրի՝ նրա հսկողության տակ գտնվող մասում տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհվածի մասին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 22 մարդ է զոհվել Բելուջստանի նահանգում, երեքը՝ Փենջաբում ու եւս մեկ մարդ՝ Սինդում: Նաեւ նշվում է, որ 15 մարդ ձյան տեղումների ու հորդառատ անձրեւների զոհ է դարձել Ազադ Քաշմիրի («Ազատ Քաշմիր») տարածաշրջանում, տարածք, որը վերահսկում է Պակիստանը: Նշվում է, որ Բելուջստանի նահանգի յոթ շրջանում, որոնք խիստ տուժել են ձնատեղումից ու անձրեւներից, հայտարարված է արտակարգ դրություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031