Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնը հնարավոր է համարել Իրանի միջուկային գործարքի փոխարինումը «Թրամփի գործարքով»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի։

«Եթե մենք ազատվենք դրանից (ԳՀՀԾ-ից), այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի փոխարինում, ԳՀՀԾ-ի խնդիրն այն է, որ ամերիկյան տեսակետով այն վատն է, այն սպառվել է, բացի այդ այն համաձայնեցվել է (ԱՄՆ-ի նախկին) նախագահ (Բարաք) Օբամայի կողմից, եւ նրանց (ամերիկյան) տեսակետով այն շատ թերություններ ունի: Բայց եթե մենք պատրաստվում ենք ազատվել դրանից, եկեք այն փոխարինենք, եկեք այն փոխարինենք «Թրամփի գործարքով», եւ դա գերազանց ելք կլինի իրադրությունից: (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփը գերազանց գործարար է»,- ասել է Ջոնսոնը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները հետեւողականորեն հանդես էին գալիս ԳՀՀԾ-ի պահպանման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս