Խաջիմբան իր թեկնածությունը չի առաջադրի Աբխազիայի նախագահի նոր ընտրություններում
Հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Աբխազիայի նախագահի կրկնական ընտրություններում, որոնք նշանակված են մարտի 22-ին: Այդ մասին հունվարի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության փոխնախագահ Ասլան Բարցիցը։
«Ռաուլ Խաջիմբան չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում: Ռաուլ Ջումկովիչն իր երկրի քաղաքացին է, նա մնում է իր երկրում: Դա չի նշանակում, որ նա նստելու է ձեռքերը ծալած, նա մասնակցելու քաղաքական գործընթացին, որպեսզի երկրում կարգուկանոն եւ օրինականություն լինի»,- ասել է նա:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել հունվարի 12-ին եւ համապատասխան հայտարարությունն ուղարկելէ հանրապետության խորհրդարան: Երկրի բնակիչներին հղած իր ուղերձում նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն, սակայն նշել է, որ երկրում մնացել են չլուծված շատ խնդիրներ: «Եղել եւ մում եմ այն բանի կողմնակիցը, որ թե՛ ընտրությունները, թե՛ մնացած քաղաքական գործընթացները տեղի ունենան երկրի Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Այլ ուղին կործանարար է Աբխազիայի երիտասարդ պետության համար»,- ընդգծել է Խաջիմբան:
Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Նաեւ իր պաշտոնը կթողնի նրա հետ ընտրված փոխնախագահ Ասլան Բարցիցը: Խորհրդարանը վարչապետ Վալերի Բգանբային օժտել է պետության ղեկավարի պաշտոնակատարի լիազորություններով: Որոշումն ընդունելու օգտին քվեարկել են ներկա գտնված բոլոր 34 պատգամավորները: