Բաժիններ՝

Իննա Չուրիկովային կողոպտել են Մադրիդի օդանավակայանում

Մադրիդի օդանավակայանում գողացել են ռուս դերասանուհի Իննա Չուրիկովայի պայուսակը: Այդ մասին նա պատմել է ՌԲԿ-ի հետ զրույցում: Ընդ որում, նրա խոսքով, մնացած հարցերում ուղեւորությունն Իսպանիա «հիանալի էր»։

«Իսկ մարդիկ, որոնք դրանով զբաղվում են,-ես նրանց մասին նույնիսկ մտածել չեմ ցանկանում»,-պատմել է Չուրիկովան:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ գողացել են դերասանուհու պայուսակը, որում գտնվում էին նրա եւ իր ամուսնու՝ ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի արտասահմանյան անձնագրերը: Նաեւ պայուսակում եղել են դրամապանակը, հեռախոսը եւ այլ իրեր:

Իննա Չուրիկովան խորհրդային եւ ռուսաստանյան դերասանուհի է: Առավել շատ հայտնի է կինոյում եւ հեռուստատեսությունում խաղացած դերերով: Նա խաղացել է «Վասսա», «Լյուբով Յարովայա», «Ապուշը», «Շիռլի-միռլի», «Այն նույն Մյունհաուզենը» եւ այլ ֆիլմերում: 1991 թվականին նա ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս