Իրանի նախագահը հավանություն է տվել Պենտագոնը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել Մեջլիսի (խորհրդարան) այն օրինագծին, որի համաձայն Պենտագոնը ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է «Թասնիմ» գործակալությունը։
Նախագիծն իրենից ներկայացնում է անցյալ տարվա ապրիլին Իրանում ընդունված այն օրենքի ուղղումը, որի շրջանակում արգելված կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (СЕНТКОМ): Այժմ ահաբեկիչների թվում ներառվում են Պենտագոնի բոլոր անդամները եւ նրա հետ կապված հաստատություններն ու կազմակերպությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: