Բաժիններ՝

Շվեյցարիայում ստեղծել են թեթև ոսկի պլաստմասսայի հատկություններով

Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (ETH Zurich) մասնագետները ստեղծել են պլաստմասսա հիշեցնող 18-կարատանոց ոսկի, որի խտությունը գրեթե 10 անգամ փոքր է, քան սովորական ոսկունը: Այդ գյուտը նոր հնարավորություններ է բացում ժամացույցի ինդուստրիայի համար՝ թույլ տալով էապես նավազեցնել քրոնոմետերերի կորպուսի կշիռը։

Ինչպես իր կայքում նշել է ETH Zurich-ը, «ոչ ոք չի ցանկանում ծանր ժամացույց կրել դաստակին, չէ որ ժամանակի ընթացքում դա սկսում է գրգռել»: Սովորական 18-կարատանոց ոսկին, որը երեք քառորդով բաղկացած է ոսկուց եւ մեկ քառորդով պղնձից, ունի մեկ խորանարդ սանտիմետրի հաշվով 15 գրամ խտություն, իսկ ցյուրիխցի գիտնականների ստեղծած մետաղի խտությունը կազմում է 1,7 գրամ մեկ խորանարդ սանտիմետրի հաշվով, ըստ որում այն մնում է 18-կարատանոց ոսկի: Իրենց հետազոտությունների արդյունքների մասին մասնագետները հայտնել են Advanced Functional Materials ՚ YouTube/ETH ZՖrich՚ հանդեսում հրապարակված հոդվածում:

Ինչպես լրագրողներին հայտարարել է ETH Zurich-ի պրոֆեսոր Ռաֆայելե Մացենգան, այն կարող է կիրառում գտնել ինչպես ժամացույցի ինդուստրիայի եւ զարդերի արտադրության, այնպես էլ էլեկտրոնիկայի, ատոմային եւ քիմիական արդյունաբերության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս