Բաժիններ՝

Դատարանը չեղարկել է մահավճիռը Պակիստանի նախկին նախագահ Մուշառաֆի նկատմամբ. Geo TV

Լահորի Բարձր դատարանը «ոչ սահմանադրական» է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆի գործը լսելու համար հատուկ կոլեգիայի ստեղծումը եւ չեղարկել է նրա կողմից կայացված մահավճիռը: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է Geo TV հեռուստաալիքը։

Դեկտեմբերի 27-ին հաղորդվել էր, որ Մուշառաֆը պետական դավաճանության գործով դատավճիռը բողոքարկել է Լահորի Բարձր դատարանում:

Դեկտեմբերի 17-ին Dawn-ը հայտնել էր, որ Պակիստանի Հատուկ դատարանը Մուշառաֆին, որն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, մահապատժի է դատապարտել պետական դավաճանության գործով: 76-ամյա քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքները, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել էր 2001-2008 թվականներին, կապված են 2007 թվականին նրա կողմից Սահմանադրության գործողության կասեցման եւ երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս