«ԱՄՆ-ին և Իրանին կոչ ենք անում հանդես բերել զսպվածություն». Լավրով
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ ենք անում հանդես բերել զսպվածություն եւ բոլոր խնդիրները լուծել երկխոսության միջոցով,- ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:- Շատերը փորձեցին եւ շարունակում են փորձել աջակցություն ցույց տալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ շփումներ սկսելուն՝ լարվածության նվազման համար»: «(Մենք) ինքներս պատրաստ ենք օգնել, եթե կողմերը դրա նկատմամբ իրական հետաքրքրություն հանդես բերեն»,- ընդգծել է նա:
Ըստ որում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին, բացի դրանից, Մոսկվան դեմ է Պարսից ծոցի շրջանում էսկալացիային, որ կողմից էլ որ դա ծագի: Լավրովը Սոլեյմանիի սպանությունը որակել է որպես մի գործողություն, որը դուրս է բոլոր իրավական եւ մարդկային շրջանակներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: