Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն հորդորել է քաղաքացիներին «կենաց-մահու ճակատամարտի» պատրաստվել ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ

ԿԺԴՀ-ի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել «կենաց-մահու ճակատամարտի» պատրաստվել ամերիկյան պատժամիջոցների դեմ: Այդ մասին ասված է հունվարի 14-ին «Մինչժու չոսոն» թերթի հրապարակած մեկնաբանության մեջ։

«Աննախադեպ մահացու պատժամիջոցների եւ թշնամական ուժերի կողմից ճնշման չեզոքացման համար, որոնք ժխտում են մեր երկրի գոյության եւ զարգացման բուն իրավունքը, ճակատային ճեղքման արշավը կդառնա ոչ թե կենաց, այլ մահու ճակատամարտ»,- ընդգծում է թերթը:

Հրատարակությունը կոչ է արել «ներկայիս մարտահրավերները վերածել առավելությունների» եւ հասնել «արագ (տնտեսական) թռիչքի՝ սեփական ուժերի եւ տեխնոլոգիաների հիման վրա»:

Դրա համար քաղաքացիները պետք է համառություն եւ խիզախություն ցուցաբերեն՝ «անցնելով պատի՝ ասես դռան միջով, եւ նույնիսկ նետվելով կրակի մեջ»: Թերթը նշում է, որ «ԿԺԴՀ-ի վրա մահացու ճնշում է գործադրվում, որին այլ երկրներ մեկ օր էլ չէին դիմանա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս