Բաժիններ՝

Բութիջիչը հաղթել է Դեմոկրատական կուսակցության՝ Այովայում կայացած քոկուսներում

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Փիթ Բութիջիչը ոչ մեծ առավելությամբ հաղթել է Այովայի նահանգում կայացած քոկուսներում: Այդ մասին հայտնել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Բութիջիչը հավաքել է ձայների 26,2 տոկոսը: Նրա գլխավոր մրցակից սենատոր Բեռնի Սանդերսը զիջել է ընդամենը 0,1 տոկոսով: Ըստ որում սենատոր Էլիզաբեթ Ուորենը 18 տոկոսով գտնվում է երրորդ տեղում, իսկ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ սոսկ չորրորդ տեղում է՝ 15,8 տոկոսով: Հնգյակը եզրափակում է սենատոր Էմի Քլոբուչարը՝ 12,3 տոկոսով:

«Ֆանտաստիկ նորություններ են»,- ասել է Բութիջիչը CNN հեռուստաալիքի եթերում: Նա նաեւ շնորհավորել է Սանդերսին եւ նրա կողմնակիցներին: Քվեարկությունը կայացել էր տակավին փետրվարի 3-ին, սակայն տեխնիկական անսարքությունների եւ տվյալների հավաստիության ստուգումների պատճառով ձայների հաշվումը ձգձգվել է: ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ առաջին քոկուսներն ավանդաբար հանգուցային դեր են խաղում կուսակցությունից թեկնածուի հավակնորդների պայքարում, թեեւ նրանց համար որոշիչ հաջողություն չեն երաշխավորում հետագա պայքարում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս