Չինաստանը կիսով չափ կիջեցնի ԱՄՆ-ից ներմուծման մաքսերը՝ 75 մլդ դոլար գումարով
Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսերը կիջեցնեն կիսով չափ՝ 75 միլիարդ դոլար ընդհանուր գումարով: Ինչպես ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդին կից Մաքսային տուրքերի եւ սակագների կոմիտեի՝ փետրվարի 6-ին հրապարակված հայտարարության մեջ, այդ միջոցն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա փետրվարի 14-ին։
«Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացմանն աջակցելու նպատակով ՉԺՀ-ի Պետխորհդրին կից Մաքսային տուրքերի եւ սակագների կոմիտեն որոշում էընդունել վերանայել ԱՄՆ-ից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերի գանձման միջոցները՝ 75 միլիարդ դոլար ընդհանուր գումարով: 2020 թվականի փետրվարի 14-ի տեղական ժամանակով 13:01-ից (Երեւանի ժամանակով 09:01-ից) 2019 թվականի սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով մաքսով հարկվող ապրանքները կհարկվեն 5 տոկոս մաքսով: Այն ապրանքները, որոնց համար անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին սահմանել էր 5 տոկոս մաքս, կհարկվեն 2,5 տոկոս հարկադրույքով»,- ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում ընդգծված է, որ ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մյուս միջոցները պահպանում են ուժը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: