Բաժիններ՝

Յուլյա Տիմոշենկոն գրավել է Գերագույն ռադայի խոսնակի աթոռը

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն գրավել է Գերագույն ռադայի խոսնակի աթոռը եւ արգելափակել խորհրդարանի աշխատանքը: Ինչպես գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, այդ ամենը տեղի է ունեցել հողի շուկայի մասին օրինագծի քննարկումից առաջ։ Ուկրաինայի խորհրդարանի ամբիոնը եւ նախագահությունը «Բատկիվշչինա»-ից պատգամավորների հետ միասին արգելափակել են «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» խմբակցությունից խորհրդարանականները:

«Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն ճշտում է, որ ամբիոնի եւ նախագահության արգելափակմանը նախորդել է ոչ մեծ ծեծկռտուքը ընդդիմության եւ «Ժողովրդի ծառաների» միջեւ: Նշվում է, որ Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Ռուսլան Ստեֆանչուկը խմբակցությունների առաջնորդներին կոնսուլտացիաների համար հրավիրել է իր կաբինետ եւ լքել է նախագահությունը: Ներկայում Ուկրաինայի իշխանությունները հողային բարեփոխում են պատրաստում, որը թույլ կտա բացել հողի շուկա: Ենթադրվում է, որ այն կսկսի գործել հաջորդ տարվա աշնանից: Երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է հողերի վաճառքի մորատորիումը չեղարկելուն: Նրանց գլխավոր երկյուղն այն է, որ հողերը կհայտնվեն օտարերկրացիների ու օլիգարխների ձեռքում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է օտարերկրացիներին հող վաճառքի հարցը դնել հանրաքվեի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս