![](/banners/BeFunky-design.jpg)
Կորոնավիրուս է հայտնաբերվել Diamond Princess ճամփորդանավի 61 ուղևորների մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1004021.jpg)
Ճապոնիայի Իոկոհամայում կարանտինի կանգնած Diamond Princess ճամփորդանավում եռապատիկ աճել է այն մարդկանց թիվը, որոնց մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ նավում եւս 41 մարդու մոտ նոր տիպի կորոնավիուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ավելի վաղ հաղորդվել էր 20 հիվանդացածի մասին: Բոլոր վարակվածներին կտեղափոխեն Տոկիոյի բժշկական հիմնարկություններ, հաղորդել է «Ինտեֆաքսը»: