
Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենում «Ալ Քաիդա»-ի պարագլուխ Քասիմ ար Ռայմիին

Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Քասիմ ար Ռայմիին: Այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։
Հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով Եմենում իրականացվել է հակաահաբեկչական գործողություն, որի շնորհիվ էլ ոչնչացվել է ար Ռայմին: «Նրա մահն էլ ավելի է քայքայում «Ալ Քաիդա»-ն Արաբական թերակղզում եւ «Ալ Քաիդա» գլոբալ շարժումը եւ մեզ մոտեցնում է այն սպառնալիքների վերացմանը, որոնք այդ խմբավորումները ներկայացնում են մեր ազգային ավտանգության համար»,- նշել են Սպիտակ տանը: