
Ալյասկայում հինգ մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով

ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում հինգ մարդ է զոհվել Բեթել քաղաքի մոտ ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել են տեղի իրավապահները։ Yute Air տեղական ավիաընկերության ինքնաթիռը նահանգի արեւմտյան ափի Բեթել քաղաքից թռչում էր Կիպնուկ բնակավայր: Օդանավում եղել են օդաչուն եւ չորս ուղեւոր:
«Ժամը մոտավորապես 13:50-ին աղետյալ ինքնաթիռը հայտնաբերվել է Տունտուտուլիակ վայրից մոտավորապես 12 մղոն հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Փրկարարական-համակարգող կենտրոնը Բեթելից Blackhawk ուղղաթիռ է ուղարկել պատահարի վայր եւ հաստատել, որ ինքնաթիռում գտնվող բոլոր հինգ անձինք զոհվել են»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: