Ռուսական БМП-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումներն Ադրբեջանին հետաձգվում են մինչև 2017 թվականի վերջ-2018 թվականի սկիզբ՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է «Тракторные заводы» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևը:
ԱՄՆ-ի Ռինո-Տախոյի միջազգային օդանավակայանում սեպտեմբերի 11-ին ինքնաթիռ է կործանվել, որում գտնվել է 3 մարդ:
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկում կրող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին,ումից արդեն 18 ամիս է լուր չկա, թույլատրել են տեսակցել հարազատների հետ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել երկուշաբթի և երեքշաբթի նախատեսված ուղևորությունը Կալիֆոռնիա:
Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այսօր ելույթ ունենալով լրագրողների առաջ, կոչ է արել Սիրիայում կրակի դադարեցման անժամկետ ռեժիմ հայտարարել:
Սիրիայում հրադադարը պետք է սկսվի այսօր մայրամուտին՝ մուսուլմանական Իդ ալ-Ատխա (հայտնի է նաև որպես Կուրբան-բայրամ) տոնակատարության սկսմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համասարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Forbes.ru-ն գրում է, որ հարստանալն այնքան էլ հեշտ չէ, բայց առավել դժվար է հարստությունը պահպանելը։ Կայքը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ անձանց առանձնատները, որտեղ նրանք հանգստանում են առօրյա գործերից։ 1. Բիլ Գեյթս։ Microsoft-ի հիմնադրի ունեցվածքը գնահատվում է 75 մլրդ դոլար։ Իր ժամանակի մեծ մասը Բիլ Գեյթսն անցկացնում է Վաշինգտոնում գտնվող իր առանձնատանը, որի արժեքը կազմում է […]
«Հայ եկեղեցին այստեղ շատ մեծ հեղինակություն ունի, մեծ հարգանք ու սեր է վայելում: Ֆրանսիայի որ կորած անկյունում կամ գյուղում իմանան, որ դու հայ եկեղեցու սպասավոր ես, առանձնակի հետաքրքրությամբ ու հարգանքով են քեզ վերաբերվում՝ ի տարբերություն այլ եկեղեցիների կամ կաթոլիկների»:
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում հարգում են 2001թ. Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:
«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրին ԱՄՆ-ում ահաբեկչության 15-րդ տարելիցի նախօրեին տեսաուղերձով է հանդես եկել, որտեղ հարձակումը «ապտակ» է անվանել Ամերիկային և նրա դաշնակիցների դեմքին:
Գերմանիայում լողացող հյուրանոցը բախվել է կամրջին, զոհվել է անձնակազմի 2 անդամ: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ Դանուբի ջրանցքում, հայտնում է WELT-ը:
Անցած գիշեր Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինայի» պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել Կիևում, հաղորդում է dtp.kiev.ua պորտալը:
ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում քոլեջի մասնաշենքերից մեկի փլուզման հետևանքով ավելի քան 30 մարդ է տուժել: Դեպքը տեղի է ունեցել ուսանողական երեկույթի ժամանակ, հայտնում է NBC հեռուստաալիքը:
Մի քանի հազար մարդ է դուրս եկել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցներ՝ պահանջելով դադարեցնել ավանդական ցլամարտի անցկացումը, հայտնում է BBC-ին:
Գերմանիայի անվտանգության ծառայությունները նախազգուշացնում են, որ մեծացել է Եվրոպան լքած և նորից հայրենիք վերադարձող ջիհադիստների թիվը, հայտնում է Welt am Sonntag-ը:
ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ 35 տարի առաջ մահափորձ կատարած Ջոն Հինքլի-Կրտսերը շաբաթ օրը դուրս է գրվել Վաշինգտոնի հոգեբուժարանից, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սիրիացի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում ավիահարվածների հետևանքով առնվազն 82 մարդ է զոհվել, տեղեկացնում է BBC-ն։
Նվազագույնը 222 մարդ է զոհվել Հնդկաստանի Բիհար նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Գերմանիայում երկու թեթևշարժիչանի ինքնաթիռներ են բախվել, զոհվել է 2 մարդ, հայտնում է Sueddeutsche Zeitung-ը:
Բելառուսում այսօր մեկնարկել են երկրի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունները, ընտրական տեղամասերը բացվել են առանց խոչընդոտների, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ն սպառնել է միակողմանի կարգով միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ, հայտարարել է Սուն Կիմը՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ընդամենը համալիրում լինելու է 861 բնակարան, դրանցից էկոնոմդասի են 96-ը: Spire London աշտարակի շինարարությունը պլանավորվում է ավարտել 2020 թվականին: Մինչեւ 2018 թվականի ամռանը շենքը կկառուցվի կիսով չափ, ճշտում է The Guardian-ը:
Համացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանությանն առնչվող «Խոստումը» ֆիլﬕ թրեյլերը: Ֆիլﬕ համաշխարհային պրեﬕերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի ﬕջազգային կինոփառատոնի ժամանակ:
Այս մասին RBC-ն տեղեկացել է պետգնումների կայքում տեղադրված փաստաթղթից
Ցանկում ներառվել են նաև Թուրքիայի Մուղլա, Էսքիշեհիր, Անկարա, Դիարբեքիր, Բուրդուր, Անկարա, Անթալիա, Էդիրնե և Ստամբուլի նահանգներում գտնվող 9 պատմական կառույց:
«Կարծում եմ, որ ուղիղ կապ ԼՂ հակամարտության և սիրիական ճգնաժամի միջև չենք կարող գտնել, չկա այդպիսի կապ, ուստի քննարկել ազդեցությունը՝ բարդ է»:
ԱՄՆ-ի Մակքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտի մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի գծով տնօրեն, պետքարտուղարի նախկին տեղակալ Դեւիդ Կրամերը եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ներկայում Corc Meyson համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը The Washington Post թերթում Ադրբեջանի իշխանությանը խստորեն քննադատող եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Բաքվի դեմ «Որոշիչ միջոցառումների» կոչ անող հոդվածում կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն պետք է հետ կանչի Ադրբեջանում իր դեսպանին: