Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո իջեցրել են նավթի ապրիլյան գները:
Բժիշկները նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) աշխատակազմի աշխատողի մոտ:
Նավթի համաշխարհային գները մարտի 12-ին նվազում են ավելի քան 4,5 տոկոսով, ինչը կապված է կորոնավիրուսի ֆոնին Եվրոպայից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Վաշինգտոնի որոշման հետ, վկայում են սակարկությունների տվյալները։
Իտալիայում բոլոր խանութները, բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների, փակվում են կորոնավիրուսի տարածման պատճառով: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջի երեք դեպքերը հաստատվել են Կուբայում, խոսքը վերաբերում է Իտալիայից ժամանած երեք զբոսաշրջիկների:
Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ մարտի 12-ի առավոտվա դրությամբ հասել է 122 հազար 926-ի:
ԱՄՆ-ի արդեն 24 նահանգ եւ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնն արտակարգ դրություն են հայտարարել COVID-19-ի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաաալիքը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հաղորդակցություն Եվրոպայի հետ, ներառյալ ծովային եւ ավիափոխադրումները, 30 օրով դադարեցվում են՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար:
Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով և այժմ մեկուսացվել են Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են անցնում:
Ոսրագողերը Քենիայի հյուսիս – արեւելքում սպանել են երկու խիստ հազվագյուտ սպիտակ ընձուղտների: Մարտի 10-ին այդ մասին հայտնել է քենիական The Star թերթը։
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ մտադիր է նավթի արդյունահանման արտադրական հզորություններն ավելացնել օրական 1 մլն բարելով: Այդ մասին ասված է Saudi Aramco ընկերության հաղորդագրության մեջ։
Google ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում իր աշխատակիցներին հաձնարարել է աշխատել տնից՝ նվազեցնելու համար նոր կորոնավիրուսով վարակման վտանգը:
Նյու Յորքի բնակիչները կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված բժշկական դիմակները վերածել են նորաձեւ աքսեսուարի: Այդ մասին գրում է Metro-ն։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամները որպես կամավոր նվիրատվություն շուրջ 7,68 մլրդ յուան (ավելի քան 1,1 մլրդ դոլար) են տրամադրել նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները ֆինանսավորելու համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 11-ին Վատիկանում պատմության մեջ առաջին անգամ ավանդական ընդհանուր ունկնդրությունն անցկացրել է Համացանցում ուղիղ հեռարձակման միջոցով՝ կորոնավիրուսով վարակման վտանգի կանխման նպատակով: Առաքելական պալատի գրադարանից քահանայապետի ելույթի տեսահեռարձակումը վարել է Սուրբ աթոռի Vatican News տեղեկատվական պորտալը:
Սթենֆորդի համալսարանը, որն ամենահեղինակավորներից մեկն է ԱՄՆ-ում, ժամանակավորապես հեռավար ուսուցման է անցնում նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում։
Իտալիայի Նախարարների խորհուրդը 25 միլիարդ դոլար կտրամադրի տնտեսական միջոցներով կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու նպատակով:
Կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի կառավարության հաջողությունը բացատրվում է նրանով, որ նա ստանձնեց հիվանդների անալիզների եւ բուժման ծախսերի մեծ մասը: Այդ մասին գրել է South China Morning Post-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում:
ՕՊԷՔ-ը 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը կորոնավիրուսի պատճառով իջեցրել է օրական 0,92 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 0,06 միլիոն բարել։
Նավթի համաշխարհային գները 3 տոկոսով իջնում են այն մասին հաղորդումներից հետո, որ սաուդյան Saudi Aramco-ն եւ Էմիրությունների ADNOC-ը պատրաստ են ավելացնել արտադրական կարողությունները, վկայում են սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի բարձրագույն դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման:
Հանրային առողջապահության ներկայացուցիչները եւ ազգային կառավարությունները պետք է ոչ միայն աշխատեն զսպել կորոնավիրուսի տարածումը, այլեւ պայքարեն դրա վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ:
Ուկրաինայի նախարարների կաբինետը մարտի 12-ից մինչեւ ապրիլի 3-ը կարանտին է սահմանել երկրի ամբողջ տարածքում, որը ենթադրում է ուսումնական հաստատությունների փակում, զանգվածային միջոցառումների արգելում եւ մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում, բայց չի նախատեսում պետության սահմանի փակում:
Իսպանիայի Մադրիդի ինքնավար հանրակցությունում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է գրեթե 250-ով եւ հասել 1024-ի: Այդ մասին ասված է տարածաշրջանի կառավարությանն առընթեր առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 11-ին տարածված հայտարարության մեջ։
Փորձագետները պնդում են, որ նոր կորոնավիրուսով կարող է վարակվել բնակչության մինչեւ 70 տոկոսը, քանի որ դրա դեմ առայժմ պատվաստումներ չկան:
Լոս Անջելեսի օպերայի կողմից նախաձեռնված հետաքննությունը ցույց է տվել, որ անվայել վարքագծի կապակցությամբ օպերային հայտնի երգիչ Պլաչիդո Դոմինգոյի հասցեին հնչած մեղադրանքներն արժանահավատ են։
Իտալիայի Վարեզե նահանգի Բժիշկների միության նախագահ, Բուստո-Արսիցիո քաղաքից (Լոմբարդիա) թերապեւտ Ռոբերտո Ստելլան կորոնավիրուսի առաջին զոհն է դարձել պրոֆեսիոնալ բժշկական հանրակցությունից: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը։
Սահմանները փակելը համարժեք պատասխան չէ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։