ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հանդիպում կունենա Աֆղանստանի նախագահի հետ
ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը ժամանել է Քաբուլ, որտեղ նա պլանավորում է հանդիպումներ անցկացնել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագու խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ: Այդ մասինՌԻԱ Նովոստիին հայտնել է նախագահի պալատի մի աղբյուր:
Ավելի վաղ Աֆղանստան այցելելու Խալիլզադի պլանների մասին հայտնել էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
«Զալմայ Խալիլզադը ժամանել է Քաբուլ եւ պետք է հանդիպում ունենա նախագահ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ»,-հաղորդել է աղբյուրը:
Ավելի վաղ Քատարում «Թալիբան» արմատական շարժման քաղգրասենյակի ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը հայտարարել է, որ թալիբները պատրաստ են մնացած բոլոր աֆղանցի գերիներին ազատ արձակել մինչեւ Ղուրբան-բայրամի երեկոյան եւ տոնի ավարտից հետո սկսել միջաֆղանական բանակցությունները, եթե բանտարկյալների փոխանակումն ավարտվի: Ղուրբան-բայրամի զոհաբերությունների տոնն այս տարի մուսուլմանների մոտ սկսվում է հուլիսի 31-ին:
Իր կողմից Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին բանակին եւ իրավակարգի ուժերին կարգադրել է պահպանել եռօրյա զինադադար եւ խուսափել «Թալբան»-ի դեմ բոլոր գործողություններից:
Փետրվարի վերջին Քատարում տեղի ունեցած արարողությանը ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ը ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկիզբ մարտին գերիների փոխանակման գործարքից հետո: