Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն պատճառով, որ նրա բարեգործական ֆոնդում պահվում են Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի եւ Սալվադոր Դալիի նկարներ, որոնք կարող են կեղծ լինել:
Մոտ մեկ շաբաթ առաջ «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությունից 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ-ին ոչ միայն փամփուշտների շուկայական ձեռնտու գին են առաջարկել, այլև «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում գործարանի կառուցում:
Ֆրանսիայի Օլորոն Սենտ Մարի քաղաքում (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) հանցագործները հարձակում են գործել տաճարի վրա, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:
American Airlines, United Airlines եւ Southwest Airlines խոշորագույն ամերիկյան ավիաընկերությունները մշակում են Boeing 737 MAX-ի սեփական ցուցադրական թռիչքների անցկացման պլան՝ անկախ Boeing ընկերությունից եւ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունից (FAA):
Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել երկիրն ընդգրկած բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։
Սերբիայի իշխանություններն ակնկալում են երկու – երեք ամիս անց կոսովոալբանյան իշխանությունների հետ բանակցությունների շարունակումը եւ պատրաստ են փոխզիջումային որոշումների:
Վիետնամում ոստիկանությունը եւս ութ մարդու է ձերբակալել Մեծ Բրիտանիայում միգրանտների զանգվածային զոհվելու հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է VnExpress տեղական հրատարակությունը:
Դելիում օդի աղտոտման թույլատրելի նորմայի իննակի գերազանցման կապակցությամբ իշխանությունները որոշում են ընդունել քաղաքում մասնավոր ավտոմեքենաների երթեւեկությունը սահմանափակելու վերաբերյալ։
Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Լիտվայում նոյեմբերի 4-ին սկսվել են Gelezinis Vilkas 2019 – II («Երկաթյա գայլ-2019-II») ընդգրկուն զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի 11 երկրների մոտավորապես 4 հազար զինծառայողներ եւ ավելի քան հազար միավոր մարտական տեխնիկա:
«Մեծ քսանյակի» երկրների խորհրդարանների խոսնակների՝ թվով վեցերորդ գագաթնաժողովը, որը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության (IPU) աջակցությամբ, նոյեմբերի 4-ին աշխատանքն է սկսել Ճապոնիայի մայրաքաղաքում:
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) տասը երկրներից յոթի ղեկավարները չեն եկել ԱՍԵԱՆ-ԱՄՆ գագաթնաժողովին, որտեղ Վաշինգտոնի ներկայացուցիչն ընթերցել էնախագահ Դոնալդ Թրամփի հրավիրագիրը՝ այցելելու իրեն Ամերիկայում՝ առանձին «հատուկ գագաթնաժողովի» համար:
Ռուսաստանում նոյեմբերի 4-ին նշում են Ժողովրդական միասնության օրը:
Իրազեկիչը, որը հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին, ինչն առիթ է դարձել պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար, համաձայնել է գրավոր ձեւով պատասխանել հանրապետական կոնգրեսականների հարցերին:
Ծովահենները Բենինի ափերի մոտ զավթել են նորվեգական բեռնատար նավը եւ առեւանգել անձնակազմի ինն անդամների:
Քիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Իոն Չեբանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լիովին վստահ» է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթելու հարցում, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ նոյեմբերի 3-ին կայացած զրույցը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները:
Ռուսաստանում նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնիշխան ռունետի մասին» օրենքը, որը քննադատները դիտարկում են որպես համացանցը վերահսկելու ու գրաքննելու միջոց: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ճապոնիայում արական սեռի պետական ծառայողներին ստիպողաբար կհանձնարարեն թեկուզեւ մեկ ամսով դեկտրետային արձակուրդ վերցնել ընտանիքում երեխա ծնվելիս:
Մոլորակի որոշ աշխարհաշրջաններում միջատների թվաքանակը կրճատվում է ավելի արագ, քան նախկինում համարվում էր:
Ծագումով հյուսիսային Մյանմայից սաթի մեջ չինացի հնէաբանները գտել են շուրջ 100 միլիոն տարեկան նախապատմական գիշատիչ թռչնի՝ սաթի մեջ քարացած կմախքի ֆրագմենտ:
Ռուսաստանցի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը 2019 թվականի առաջին տասն ամսվա ընթացքում աճել է 37,12 մլրդ դոլարով:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի պատմական քվեարկությունը նոր թափ է հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսակցություններին:
Չինաստանի մասնագետները մշակել են մարդկանց հույզերը ճանաչող տեխնոլոգիա, որն արդեն երկրի օդանավակայաններում եւ մետրոյի կայարաններում ներդրվում է հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող անձանց բացահայտելու համար:
2019 թվականի երրորդ եռամսյակում Հոնկոնգի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2009 թվականից ի վեր նվազել է առավելագույն տեմպերով՝ 3,2 տոկոս եռամսյակային չափմամբ, տարածաշրջանի տնտեսությունում անկում է սկսվե։
Ճապոնիայի փոստի երկու աշխատակիցներ կարողացել են շուրջ 5 միլիոն դոլար (540 միլիոն իեն) յուրացնել օգտագործված փոստային նամականիշերի վերավաճառման միջոցով, հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Սացումա-Իոդձիմա կղզում ժայթքել է համանուն հրաբուխը:
Ծայրահեղական ցուցարարները Հոնկոնգում հերթական անարգությունների ժամանակ կոտրել են Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության ապակե դռներն ու պատուհանները:
Կանադայի Քվեբեկ նահանգում փոթորիկը խլել է մեկ մարդու կյանք, հարյուր հազարավոր մարդկանց թողել առանց էլեկտրականության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է CBS-ը:
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միևնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի լրագրող Ռոժեր Կոհենին տված հարցազրույցում: