Բաժիններ՝

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր քանակը մեկ օրում աճել է 62 538-ով եւ կազմել 2 027 074: Այդ մասին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը:

Այսպիսով, երկրում ախտահարվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը: Անցած 24 ժամում Հնդկաստանում նաեւ սահմանվել է ախտահարվածների թվի օրական աճի նոր ռեկորդ, որն առաջին անգամ գերազանցել է 60 հազարը: Նախորդ ռեկորդը սահմանվել էր օգոստոսի 1-ին եւ կազմում էր 57 118: Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել է 886-ով եւ հասել 41 585-ի: ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ մահացու դեպքերի թվով Հնդկաստանն զբաղեցնում է հինգերորդ տեղն ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեքսիկայից եւ Մեծ Բրիտանիայից հետո: Ախտահարվածների ընդհանուր թվով երկիրն զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով լոկ ԱՄՆ-ին եւ Բրազիլիային:

Ինչպես նշում է նախարարությունը, ներկայումս Հնդկաստանում բուժում է անցնում կորոնավիրուսային վարակով 607 384 հիվանդ, առողջացածների թիվը կազմել է 1 378 105: Առողջացման գործակիցը կազմում է 67,98 տոկոս: Այդ ցուցանիշը երկրում մշտապես աճում է. օգոստոսի 5-ին այն հավասար էր 67,19 տոկոսի, օգոստոսի 3-ին 65,76 տոկոսի: Հունիսի կեսերին գործակիցը կազմում էր շուրջ 53 տոկոս Ամենից շատ վարակվածներ են հայտնաբերվել Մահարաշթրայի (468 265), Թամիլանդի (273 460), Անդհրա Փրադեշի (186 461), Քառնաթաքայի (151 449) նահանգներում, ինչպես նաեւ Դելիի Ազգային Մայրաքաղաքային Օկրուգում (140 232), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս